رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
Գոհ ենք, ո՛վ Ալ-Զահրայի զավակներ, գոհ ենք:
Hy
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
رضينا بالنبيِّ لنا إمَامًا
وأنْتُم آلُهُ وبِكُمْ رَضِينَا
Մենք գոհ ենք Մարգարեից՝ որպես մեր առաջնորդ
Իսկ դուք նրա տոհմն եք, և ձեզնով ենք մենք գոհ
وبالسِّبْطِ الحُسَيْنِ كَذَا أخُوهُ
وَحَيْدَرُ ثُمَّ زَيْنُ العَابِدِينَا
Եվ թոռնիկ Հուսեյնով, նույնպես և նրա եղբորով
Եվ Հայդարով, ապա Զեյն ուլ-Աբիդինով
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
وَزَيْنَبُ مَنْ لها فَضْلٌ سَمِيٌّ
سُلاَلَةُ أَحْمَدٍ في الطَّيِّبِينَا
Եվ Զեյնաբով, ով ունի վսեմ առաքինություն
Ահմադի սերունդն է նա՝ բարեպաշտների մեջ
لها نُورٌ يُضِيءُ كَمِثْلِ شَمْسٍ
من المُخْتَارِ نَشْهَدُهُ مُبِينَا
Նա ունի լույս, որ շողում է արեգակի պես
Ընտրյալից է այն, մենք տեսնում ենք դա պարզորոշ
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
لها جُودٌ لها كَرَمٌ وعَطْفٌ
حَوَتْ فَضْلاً يُرَى للمُنْصِفِينَا
Նա ունի առատաձեռնություն, վեհանձնություն ու գութ
Նա ամփոփեց առաքինություն, որ տեսանելի է արդարամիտներին
أمير المؤمنين أَبُوكِ حَقًّا
عَلِيٌّ سَادَ جَيْشَ العَارِفِينَا
Հավատացյալների ամիրան քո հայրն է իրավամբ
Ալին, ով առաջնորդեց ճանաչողների զորքը
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
وأُمُّكِ بَضْعَةُ المُخْتَارِ طَهَ
مُحَبَّبَةٌ إلى الهادي نبينا
Իսկ մայրդ Ընտրյալ Տահայի մի մասնիկն է
Սիրված Առաջնորդի՝ մեր Մարգարեի կողմից
وكَانَ المُصْطَفَى يَحْنُو عَلَيْهَا
حُنُوَّ مَوَدَّةٍ عَطْفًا وَلِينَا
Եվ Մուստաֆան գուրգուրում էր նրան
Սիրո, գթության և հեզության գորովանքով
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
وجَاءَ حَدِيثُهُ يُتْلَى جِهَارًا
لَقَدْ سَادَتْ نِسَاءَ العَالَمِينَا
Եվ նրա խոսքը եկավ ու հնչեց բարձրաձայն
Որ նա տիրուհին է աշխարհի բոլոր կանանց
إذا اشْتَقْنَا إلى خَيْرِ البَرَايَا
أَتَيْنَاكُمْ مُشَاةً رَاكِبِينَا
Երբ կարոտում ենք արարածներից լավագույնին
Գալիս ենք ձեզ մոտ՝ ոտքով թե հեծյալ
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
فأنتم منه بالأسرار جِئْتُمْ
وَجِئْنَاكُمْ فَشَاهَدْنَا الأَمِينَا
Քանզի դուք նրանից եք՝ գաղտնիքներով եկած
Եվ մենք եկանք ձեզ մոտ ու տեսանք Վստահելիին
وشَاهَدْنَا لديكم كُلَّ خَيْرٍ
وشَاهَدْنَا أُلُوفًا زَائرِينَا
Եվ մենք ձեզ մոտ տեսանք ամենայն բարիք
Ու տեսանք հազարավոր ուխտավորների
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
بإخْلاَصٍ وتوحيد ودِينٍ
أَتَوْكُمْ سَادَتِي مُتَبَرِّكِينَا
Անկեղծությամբ, միաստվածությամբ ու հավատքով
Եկան ձեզ մոտ, տերե՛ր իմ, օրհնություն հայցելով
تُذَكِّرُهُمْ مَشَاهِدُكُمْ جِنَانًا
بِرَوْضَةِ جَدِّكُمْ لِلْوَفِدِينَا
Ձեր սրբավայրերը հիշեցնում են նրանց դրախտները
Ձեր պապի պարտեզում՝ եկած հյուրերի համար
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
فَرَوْحٌ مِنْهُ والرَّيْحَانُ يأتي
لِزُوَّارٍ أَتَوْكُمْ مُخْلِصِينَا
Եվ նրանից հանգիստ ու բուրմունք է գալիս
Այն ուխտավորներին, որ եկան ձեզ մոտ անկեղծորեն
فأنتم مِنْهُ والذِّكْرَى لَدَيْكُمْ
برُؤيَاكُمْ تُرَى للمُؤْمِنِينَا
Քանզի դուք նրանից եք, և հիշատակը ձեզ մոտ է
Ձեր տեսիլքով այն երևում է հավատացյալներին
رَضِينَا يا بَنِي الزَّهْرَا رَضِينَا
بِحُبٍّ فيكُمُوا يُرْضي نَبِينَا
Մենք գոհ ենք, ո՜վ Զահրայի որդիներ, մենք գոհ ենք
Ձեր հանդեպ սիրով, որը գոհացնում է մեր Մարգարեին
فَبَابُ العِلْمِ والدُكُمْ عَلِيٌّ
له سَيْفٌ أَبَادَ الكَافِرِينَا
Քանզի գիտության դուռը ձեր հայրն է՝ Ալին
Նա ունի սուր, որը կործանեց անհավատներին
فَمِنْ دَمْعٍ لأرضٍ قد رَوَيْنَا
مِنَ الأَشْوَاقِ نَحْوَ الأَكْرَمِينَا
Եվ արցունքներով մենք հողը ջրեցինք
Այն կարոտից, որ տածում ենք վեհագույնների հանդեպ