لِغَيْرِ جَمَالِكُمْ نَظَرِي حَرَامُ
Ձեր գեղեցկությունից զատ իմ հայացքն արգելված է:
Hy
لِغَيْرِ جَمَالِكُمْ نَظَرِي حَرَامُ
وَغَيْرُ كَلَامُكُمْ عِنْدِي كِلَامُ
Ձեր գեղեցկությունից զատ իմ հայացքն արգելված է
և ձեր խոսքից բացի ուրիշ խոսքն ինձ համար խոսք չէ։
وَعُمْرُ الْنَّسْرِ مِنْكُمْ بَعْضُ يَوْمٍ
وَسَاعَةُ غَيْرِكُمْ عَامٌ فَعَامُ
Արծվի ողջ կյանքը ձեզ հետ սոսկ օրվա մի մասն է
իսկ ուրիշի հետ մեկ ժամը՝ տարիների շարան։
وَصَبْرِي عَنْكُمُ شَيْءٌ مُحَالٌ
وَمَا لِي قَاتِلٌ إِلَّا الْفِطَامُ
Ձեզնից հեռու համբերելն ինձ համար անհնար է
և չկա ինձ սպանող՝ բացի ձեզնից բաժանումը։
إِذَا عَايَنْتُكُمْ زَالَتْ هُمُومِيْ
وَإِنْ غِبْتُمْ دَنَا مِنِّيْ الْحِمَامُ
Երբ ձեզ եմ տեսնում, հոգսերս փարատվում են
իսկ եթե անհետանում եք, մահն է ինձ մոտենում։
أَوَدُّ بِأَنْ أَكُونَ لَكُمْ جَلِيسًا
وَتُنْصَبَ لِي بِرَبْعِكُمُ خِيَامُ
Փափագում եմ լինել ձեր մշտական ուղեկիցը
և որ ձեր օթևանում իմ վրանները լարվեն։
فَدَاوُوا بِالْوِصَالِ مَرِيضَ هَجْرٍ
يَهِيمُ بِكُمْ إِذَا سَجَعَ الْحَمَامُ
Ուստի միությամբ բժշկեք կարոտից հիվանդին
ով ձեզնով է տարվում, երբ աղավնին է գաղգաղում։
حَدِيثُ غَرَامِهِ فِيكُمْ قَدِيمٌ
وَمَلْبَسُهُ مِنَ الْحُبِّ الْسِّقَامُ
Ձեր հանդեպ նրա տենչանքի պատմությունը հին է
իսկ սիրուց հյուսված նրա հագուստը՝ հիվանդություն։
فَأَنْتُمْ فِي الْأُصُولِ أَجَلُّ أَصْلٍ
إِذَا شِئْتُمْ تَحَصَّلَ لِي الْمَرَامُ
Քանզի դուք արմատների մեջ վեհագույն արմատն եք
եթե կամենաք, իմ բոլոր իղձերը կկատարվեն։
بِكُمْ صَعْبُ الْأُمُورِ يَعُودُ سَهْلًا
فَبِالْإِحْسَانِ جُودُوا يَا كِرَامُ
Ձեզնով դժվարին գործերը դառնում են դյուրին
ուստի բարությամբ առատաձեռն եղեք, ո՛վ վեհանձններ։
وَلَيْسَ سِوَاكُمُ لِلْجُودِ أَهْلًا
فَكَيْفَ نَزِيلُ سُوحِكُمُ يُضَامُ
Ձեզնից բացի ոչ ոք արժանի չէ մեծահոգության
ապա ինչպե՞ս կարող է ձեր հարկի տակ եղողը զրկանք կրել։